Այսօր Հնդկաստանում խորհրդարան են ընտրում, նման մասշտաբի ընտրություններ աշխարհը դեռ չի տեսել: Հնդկաստանում կա շուրջ 900 միլիոն ընտրող, եւ ստացվում է՝ աշխարհի բնակչության 8 տոկոսը պետք է մասնակցի այս ընտրություններին:
Դրանք կանցկացվեն 7 փուլով եւ կտեւեն 39 օր, այսինքն՝ մինչեւ մայիսի 19-ը:
Միայն այսօր +40 աստիճանի պայմանաներում 142 միլիոն մարդ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի: Իսկ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 23-ին:
Խորհրդարանական ընտրություններում գործող վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցության գլխավոր մրցակիցը ընդդիմադիր Ռահուլ Գանդի «Կոնգրես» կուսակցությունն է: 543 տեղանոց խորհրդարանում 272 պատգամավոր ունենալու դեպքում տվյալ քաղաքական ուժը կարող է կառավարություն ձեւավորել:
Նշենք, որ ընտրությունների առաջին օրը Մահարաշ-տրա նահանգի Գարդչիրոլի քաղաքի ընտրատեղամասերից մեկի մոտ պայթյուն է որոտացել: Տուժածներ չկան: