Հնդկաստանում 50 ավտոմեքենա Է բախվել, կան զոհեր

Վթարի պատճառով երկու կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել:
hndkastan

Առնվազն 8 մարդ Է զոհվել, շատերը՝ տուժել Հնդկաստանում 50 ավտոմեքենայի բախման հետեւանքով: Պատճառը թանձր մառախուղն ու վատ տեսանելիությունն է։ Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Պատահարը տեղի է ունեցել Ջաջար քաղաքի մերձակա Ռոհտակ-Ռեւարի ատվոճանապարհին: Բախված ավտոմեքենաների թվում կան դպրոցական ավտոբուսներ: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանցից 10-ի վիճակը ծանր է։

Վթարի պատճառով երկու կիլոմետր երկարությամբ խցանում է առաջացել:

*

*