Հնդկաստանում ավտոբուսի վթարից 13 երեխա է մահացել

Դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին
hndkastan

Հնդկաստանում առնվազն 13 երեխա է զոհվել երկրի հյուսիսային Ութար-Փրադեշի նահանգում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնում է NDTV հնդկական հեռուստաալիքը:

Ըստ տեղեկությունների՝ 8 մարդ տուժել է, ընդ որում՝ 7 երեխա ծանր վիճակում է գտնվում: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 7-ին, Կուշինագարի արվարձանի երկաթուղային գծանցի վրա:

Դպրոցական ավտոբուսում եղել է 25 երեխա: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:

 

*

*