Հնդկաստանում ավտոբուսի վթարի հետեւանքով առնվազն 43 մարդ է զոհվել

Նշվում Է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է առնվազն 73 մարդ, թեեւ այն նախատեսված է միայն 42 ուղեւորի համար:
hndkastan-vtar

Հնդկաստանի հյուսիսի Հիմաչալ-Փրադեշի նահանգում ավտոբուսն ընկել Է կիրճը, զոհվել է 43 մարդ, տուժել՝ մոտ 30 մարդ: Այդ մասին հայտնել Է Hindustan Times թերթը։

Նշվում Է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է առնվազն 73 մարդ, թեեւ այն նախատեսված է միայն 42 ուղեւորի համար: Ուղեւորներից շատերը դպրոցականներ են եւ քոլեջների սովորողներ, որոնք իրենց գյուղեր Էին վերադառնում պարապմունքներից հետո:

Զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ տուժածներից շատերը օրհասական վիճակում են: Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսել:

*

*