Հնդկաստանում անոմալ շոգից 92 մարդ է մահացել

Նյու Դելիում հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանի նշագիծը
hndkastan-shog

Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին: Ավելի վաղ հաղորդվել էր 29 մահացածների մասին:

Անոմալ տապը սաստկացել է հունիսի 15-ից։ Բիհարում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պահպանվում է այս տարեշրջանի համար ոչ բնորոշ շոգը. ջերմաչափի սյուներն օրվա ընթացքում չեն իջնում 40 աստիճանից: Մինչդեռ Նյու Դելիում հունիսի 10-ին ջերմաստիճանը գերազանցել է 50 աստիճանի նշագիծը՝ հասնելով Հնդկաստանի մայրաքաղաքի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին:

Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումը երեք շաբաթից պակաս ժամանակաշրջանում արդեն 128 երեխայի կյանք է խլել: Բժիշկները հիվանդույթան տարածման պատճառը համարում են տարածաշրջանում պահպանվող անոմալ տապը՝ բարձր խոնավության հետ միասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*