Հնդկաստանում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղի ժամանակով 06.30-ին
hndkastan-pluzum

Հնդկաստանի Բանգալոր քաղաքում բնակելի շենքի փլուզման հետեւանքով առնվազն 6 մարդ է մահացել, հայտնում է Կարնատակի նահանգի ներքին գործերի նախարար Ռամալինգա Ռեդդին:

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղի ժամանակով 06.30-ին (Երեւանի ժամանակով 05.00): Նախնական տարբերակում հայտնում էին, որ երեք հարկանի տան փլուզման պատճառը գազի բալոնի պայթյուն էր: Սակայն նախարար Ռեդդին դեպքի վայրում հայտարարել է, որ «առաջին եւ երկրորդ հարկերում գազի բալոնները դատարկ են եղել, եւ քիչ հավանական է, որ պատճառը դա լինի»:

 

*

*