Հնդկաստանում ռազմական ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի վրա

Դրա հետեւանքով ամբողջովին ավերվել Է երկու տուն, վնասվել են...
razmakan-inqnatir

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-27 կործանիչը աղետի Է ենթարկվել երկրի Ռաջասթան հյուսիսարեւելյան նահանգի Ջոդհպուր քաղաքի բնակելի շրջանում: Այդ մասին հայտնել Է NDTV ազգային հեռուստաալիքը:

Նախնական տվյալներով՝ վարժական թրիչք կատարող կործանիչը ընկել Է ռազմաօդային ուժերի «Ջոդհպուր» ավիաբազայից 5 կիլոմետր հեռավորության վրա՝ քաղաքային թաղամասում: Դրա հետեւանքով ամբողջովին ավերվել Է երկու տուն, վնասվել են մոտ մեկ տասնյակ ավտոմեքենաներ: Տեղի երեք բնակիչներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Օդաչուին հաջողվել Է դուրս նետվել աղետյալ ինքնաթիռից:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հանձնաժողով Է կազմել պատահարի հանգամանքները հետաքննելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*