Հնդկաստանում փոթորկին 18 մարդ է զոհ դարձել

Քանդվել կամ մասնակիորեն վնասվել է 230 տուն
hndk-ed

Առնվազն 18 մարդ է զոհվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի նահանգում ապրիլի լույս 19-ի գիշերը մոլեգնած փոթորկի պատճառով, հայտնել Է նահանգի գլխավոր նախարար Մամաթա Բանրեջին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ութ մարդ է զոհվել Կալկաթայում, եւս վեցը՝ Հաորում: Փոթորիկը նաեւ 4 մարդու կյանք Է խլել Բանքուրում ու հարակից շրջանում »,- հայտարարել Է տեղի վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է JANS գործակալությունը:

Պետական պաշտոնյայի խոսքով՝ ընդամենը տարերքի մոլեգնումից քանդվել կամ մասնակիորեն վնասվել է 230 տուն: Հուժկու քամին արմատախիլ է արել ծառեր, տապալել Էլեկտրասյուներ:

*

*