Պայթյուն՝ Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում. կան զոհեր

Պայթյունի պահին գործարանում եղել է գրեթե 100 աշխատակից
hndkastan-03

Առնվազն 8 մարդ մահացելէ, մի քանի տասնյակը՝ վիրավորվել Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի քիմիական գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ տեղի ժամանակով 09.45-ին (Երեւանի ժամանակով՝ 08.15)։

Պայթյունի պահին գործարանում եղել է գրեթե 100 աշխատակից։ Չի բացառվում, որ տուժածների թիվը կարող է աճել։

 

*

*