Հնդկաստանում 40 աշակերտով նավակ է շուռ եկել

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքներ...
hndkastan

Հնդկաստանի արևմտյան ափերին նավակի շուռ գալու հետևանքով մահացել է առնվազն 4 երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է հնդկական ANI գործակալությունը:

Միջադեպի ժամանակ նավակում եղել են 40 աշակերտ, նրանցից 25-ին հաջողվել է փրկվել:

Դեպքի վայրում իրականացվում են փրկարարաորոնողական աշխատանքներ մյուս աշակերտներին ևս հայտնաբերելու նպատակով:

*

*