Հնդկաստանում ապաքրեականացրել են միասեռ հարաբերությունները

«Հոդվածը հիմնված է արմատավորված գենդերային կարծրատիպերի վրա...»
hndkastan

Հնդկաստանի՝ 5 մարդուց բաղկացած գերագույն դատարանի խորհուրդը միաձայն անվավեր է ճանաչել երկրի քրեական օրենսգրքի հոդվածի դրույթները, որոնց համաձայն միասեռ կապերի համար կարող էր տուգանք կամ մինչև 10 տարի ազատազրկման տեսքով պատիժ սահմանվել: Այս մասին տեղեկացնում է Indian Express թերթը:

Երկրի գերագույն դատարանը հոդվածի մի շարք դրույթներ ապաքրեականացնելու մասին որոշում է կայացրել՝ ի պատասխան ավելի վաղ հնդկական դատարան ներկայացված 5 խնդրագրերի:

Դատավոր Դխանանջայա Յեշվանտ Չանդրաչուդը հայտնել է, որ 377 հոդվածն «ապաժամանակյա գաղութային իրավունք» է ներկայացնում իրենից և հիմնված է խորապես արմատավորված գենդերային կարծրատիպերի վրա:

*

*