Հնդկաստանում մուսսոնների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

27 մարդ տուժել է, յոթը համարվում են անհետ կորած
hndkastan-jrhexex3

Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում մուսսոնների զոհերի թիվը հասել է 35-ի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

27 մարդ տուժել է, յոթը համարվում են անհետ կորած: Նշվում է նաև, որ 40 մարդ կարող է մնացած լինել սողանքների հետևանքով առաջացած փլուզումների տակ:

Կոչին միջազգային օդանավակայանում չվերթները միառժամանակ դադարեցվել են: Հորդառատ անձրևների պատճառով չեղյալ են համարվել նաև գնացքների ուղերթները:

*

*