Հնդկաստանի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհից 15 մարդ է մահացել

Զոհվածների մեծամասնությունն աղջիկներ են, որոնք այդ գիշեր ծննդյան օր էին նշում շենքի տանիքի ռեստորաններից մեկում:
Kamala-Mills

Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առեւտրական կենտրոնի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան: Հաղորդվում է, որ կրակը մոտ կես ժամում տարածվել է շենքի բոլոր 12 հարկերում:

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների մեծամասնությունն աղջիկներ են, որոնք այդ գիշեր ծննդյան օր էին նշում շենքի տանիքի ռեստորաններից մեկում: Նախնական տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել։

*

*