Հնդկաստանում գնացքը հարվածել է տոնակատարության մասնակիցների. կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ

Պատահարի հետեւանքով 61 մարդ մահացել է, 72-ը՝ վիրավորվել
gnacq

Հոկտեմբերի 19-ին Հնդկաստանի Ամրիթսար քաղաքի մոտակայքում գնացքը հարվածել է մարդկանց, որոնք նշում էին Դասերու տոնը։ Տոնակատարության ժամանակ, ըստ ավանդության, մասնակիցները այրում են չար ուժի՝ Ռավանայի եւ նրա եղբայրների խրտվիլակները։

Ականատեսների վկայության համաձայն՝ երբ այրվել է պայթուցիկով լիցքավորված խրտվիլակներից մեկը, բազմությունը ետ-ետ է գնացել  ու հայտնվել երկաթուղու ռելսերին, որտեղով այդ պահին հանդիպակաց 2 գնացք էր անցնում։

Պատահարի հետեւանքով 61 մարդ մահացել է, 72-ը՝ վիրավորվել։ Չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանա։

*

*