Հնդկաստանում գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից. առնվազն 2 զոհ կա

Բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են օրհասական:
gnacq

Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս 43-ը` տուժել դեկտեմբերի 28-ին Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի Կանպուր քաղաքից ոչ հեռու մարդատար գնացքի 14 վագոնների դուրս ընկնելու հետեւանքով: Բժիշկները ութ տուժածների վիճակը գնահատում են օրհասական:

Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:20-ին՝ (Երեւանի ժամանակով ժամը 04:20-ին), երբ գնացքն անցնելիս է եղել ցամաքած ջրանցքի վրայով ձգվող կամրջով: Վագոններից երկուսն ընկել են ջրանցքի հունի մեջ: Երկաթուղային աղետի պատճառները պարզվում են: Պատահարի վայրում աշխատում են փրկարարները:

*

*