Հնդկաստանում բժիշկներն աշխարհում գլխի ամենամեծ ուռուցքն են հեռացրել

Հնդկաստանում վիրաբույժների խումբը գլխուղեղի 1.8 կիլոգրամ քաշով ուռուցք են հեռացրել
urucq

Հնդկաստանում վիրաբույժների խումբը գլխուղեղի 1.8 կիլոգրամ քաշով ուռուցք են հեռացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նեյրովիրաբույժներից մեկի խոսքով՝ չի բացառվում, որ այդ ուռուցքը ամենախոշորը լինի աշխարհում, քանի որ այն իր չափերով գերազանցել է հիվանդի գլխուղեղը:

31-ամյա հիվանդի մոտ ուռուցքը դեռ 3 տարի առաջ էր սկսել զարգանալ, սակայն բժիշկները խուսափել են նման բարդ վիրահատություն կատարել: Հիվանդության հետևանքով նա կորցրել է տեսողությունը, սակայն բժիշկների հույս ունեն, որ ուռուցքի հեռացումից հետո նա կրկին կկարողանա տեսնել:

*

*