Հնդկաստանում դպրոցականների ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր

Ուտարակհանդ նահանգում տեղի դպրոցի 18 աշակերտներին տեղափոխող ավտոբուսը...
hndkastan,-avtobus,

Առնվազն 9 դպրոցական է մահացել, եւս 3-ը ծանր վնասվածքներ են ստացել՝ Հնդկաստանում օգոստոսի 6-ին տեղի ունեցած պատահարի հետեւանքով, տեղեկացնում է India Today-ը։

Ուտարակհանդ նահանգում տեղի դպրոցի 18 աշակերտներին տեղափոխող ավտոբուսը ընկել է կիրճը։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը լեռնային ճանապարհի բարդ տեղանքում։

*

*