Հնդկաստանն էլ կարող է մասնակցել «աստղային պատերազմներ»-ին

«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն Է»․ վարչապետ:
hndkastan-hrtir

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել Է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ Է խոցել երկրամերձ ուղեծրում, հայտնել է NDTV հեռուստաալիքը:

«Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն Է: Երեք րոպեից էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցեց արբանյակը երկրամերձ ուղեծրում»,- ասել Է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով:

Վարչապետն այդ իրադարձությունը պատմական Է որակել: Նրա խոսքով՝ մինչ այդ միայն երեք երկիր՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Չինաստանն են հասել նման նվաճումների։

*

*