Հնդկաստանում առնվազն 15 մարդ Է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով

Երկրի հարավային նահանգներում սաստիկ անձրեւները չեն դադարում անցած շաբաթվա վերջից
hndkastan

Հնդկաստանի հարավում՝ Թամիլնադի նահանգում, դեկտեմբերի 2-ի առավոտյան առնվազն 15 մարդ է զոհվել տեղատարափներից շենքի պատի փլվելու հետեւանքով: Բացի այդ, անցած հանգստյան օրերին հորդառատ անձրեւների հետ կապված միջադեպերի պատճառով եւս երեք մարդ է զոհվել նահանգի տարբեր շրջաններում:

Երկրի հարավային նահանգներում սաստիկ անձրեւները չեն դադարում անցած շաբաթվա վերջից, մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թամիլնադի նահանգի մայրաքաղաք Չեննայում, փակ են դպրոցներն ու քոլեջները: Իշխանությունները շտապ օգնության ավելի քան 170 կենտրոն են բացել:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին անձրեւները շարունակվելու են:

*

*