Ռուսաստանի պատասխան հարվածը՝ հիվանդանոցին

Սու-25 ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանը պատասխան ավիահարվածներ է հասցրել․․․
ibdil

Ռուսաստանն անպատասխան չի թողել Իդլիբ նահանգում կռվող խմբավորումների ծավալած գործունեությունը: «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Սիրիայում ռուսական Սու-25 ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանի կողմից հասցված ավիահարվածների հետեւանքով տուժել է տեղի հիվանդանոցներից մեկը:

Ականատեսների խոսքով՝ հարձակման է ենթարկվել Իդլիբի Մաարեթ ալ-Նուուման քաղաքի հիվանդանոցը:

Քաֆր Նուբլում բնակելի շենքի վրա ավիահարվածների հետեւանքով էլ առնվազն 5 մարդ է մահացել: Ենթադրաբար, եւս 15 մարդ կարող է մահացած լինել Իդլիբ քաղաքում 5-հարկանի շենքին ուղղված ավիահարվածից:

*

*