Հիտլերի նմանակը ձերբակալվել է Ավստրիայում՝ նացիստական դարաշրջանը փառաբանելու համար

25-ամյա տղամարդը իրեն անվանում է Հարալդ Հիտլեր:
hitler

Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նմանակը ձերբակալվել է Ավստրիայում՝ նացիստական դարաշրջանը փառաբանելու համար: Հաղորդվում է, որ 25-ամյա տղամարդը, որն իրեն անվանում է Հարալդ Հիտլեր, վերջերս տեղափոխվել է Ավստրիայի ու Գերմանիայի սահմանին գտնվող Հիտլերի հայրենի քաղաք, լուսանկարվել այն տան մոտ, որտեղ իր կուռքը ծնվել էր:

Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ երիտասարդի գործողությունները կատակ չեն ու ոչ էլ դերասանական ներկայացում, նա լավ է հասկանում, թե ինչ է անում: Ավստրիայում նացիզմի մեծարումը դիտարկվում է որպես հանցագործություն: Ի դեպ, անցյալ տարի Ավստրիայի իշխանությունները որոշել էին քանդել այն տունը, որտեղ Հիտլերը ծնվել էր, քանի որ մտավախություն կա, որ տունը կարող է սրբավայրի վերածվել նեոնացիստների շրջանում:

*

*