Հիլարի Քլինթոնը պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից

Քլինթոնը դարձել է առաջին կինը, որը նախագահի թեկնածու է առաջադրվել ԱՄՆ-ի քաղաքական որեւէ խոշոր կուսակցությունից:
clinton

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես դարձել է երկրի նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից: Ֆիլադելֆիայում ընթացող կուսակցական համագումարի ընթացքում նրա օգտին իրենց քվեներն են տվել բավականաչափ քանակով պատգամավորներ:

Քլինթոնը դարձել է առաջին կինը, որը նախագահի թեկնածու է առաջադրվել Միացյալ Նահանգների քաղաքական որեւէ խոշոր կուսակցությունից:

Իր տեսաուղերձում Քլինթոնը, դիմելով փոքրիկ աղջիկներին, որոնք հավանաբար արթուն են մնացել իր առաջադրման արարողությանը հետեւելուն համար, ասել է, որ ինքը կարող է դառնալ Միացյալ Նահանգների առաջին կին նախագահը, սակայն այդ աղջնակներից մեկը կարող է լինել հաջորդը:

*

*