Քննարկվում է ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ առեւտուրը ռուբլիով իրականացնելու տարբերակը

Նախարարը վստահեցրել է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ավարտին հասցնել միասնական մաքսային օրենսգրքի ընդունումը:
rubli
Հայաստանի եւ Ռուսաստանի Գլխավոր դրամատները քննարկում են երկրների միջեւ առեւտուր իրականացնել ռուսական ռուբլով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ժամկետների մասով դեռ որեւէ բան հստակ չէ:
Նախարարը վստահեցրել է, որ նախ եւ առաջ անհրաժեշտ է ավարտին հասցնել միասնական մաքսային օրենսգրքի ընդունումը, ապա ձեւավորել միասնական տնտեսություն, հետո նոր խոսել ռուբլով առեւտուր իրականցնելու մասին:
Անցած տարի Բելառուսում ընթացող Եվրասիական Տնտեսական Միության միջկառավարական խորհրդի հերթական նիստին Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել նման առաջարկով:

*

*