Զախարովան անդրադարձել է Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությանը

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը պատասխանել է 2 երկրների հետագա հարաբերությունների մասին հարցին։
maria-zakharova-lavrov-ayc-hayastan

Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությանն է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով երկու երկրների հետագա հարաբերությունների մասին հարցին, Զախարովան ընդգծել է, որ նախագահի ընտրության վերաբերյալ մեկնաբանությունները բացառապես Ռուսաստանի նախագահի վարչակազմի իրավասությունն է: Ապա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները պատմական բնույթ են կրում, եւ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում:

«Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը որոշվում է երկկողմ փաստաթղթերով, ինչպես նաեւ բազմաթիվ գագաթաժողովներով, հանդիպումներով, բանակցություններով՝ առաջին հերթին հիմնվելով երկու երկրների ժողովուրդների բարեկեցության եւ շահերի սկզբունքների վրա»,- ասել է Զախարովան:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները