Բախում Հայիթիում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ

Հազարավոր հայիթցիներ արդեն 6-րդ օրն է՝ պահանջում են նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը

Հայիթիի նախագահի հրաժարականը պահանջող կոչերը նոր թափ են ստանում: Մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում բախումներ են գրանցվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երբ ցույցերը անկարգությունների են վերածվել՝ մարդիկ քարեր են նետել, փորձել են թալանել խանութներ, ջարդել են ավտոմեքենաների ապակիներ:

Մարդկանց մի խումբ նույնիսկ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել գազալցակայանի ուղղությամբ:

Հազարավոր հայիթցիներ արդեն 6-րդ օրն է՝ պահանջում են նախագահ Ժովենել Մոիզի հրաժարականը՝ նախորդ կառավարությանը վերագրվող կաշառակերության գործն անարդյունավետ հետաքննելու համար: Մոիզը հայտարարել է, որ չի հեռանա:

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*