Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբուխը լուրջ վտանգ է առաջացրել — Երկիր Մեդիա

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբուխը լուրջ վտանգ է առաջացրել

Հավայի բնակիչները լուրջ սպառնալիքի առաջ են հայտնվել։
hrabukh

Հավայի բնակիչները լուրջ սպառնալիքի առաջ են հայտնվել։ Հավայան կղզիների ակտիվ Կիլաուեա հրաբուխը ոչ միայն կրկին ժայթքման վտանգ է առաջացրել, այլեւ լավան լցվում է օվկիանոսը՝ օդում առաջացնելով հիդրոքլորային թթու եւ հրաբխային ապակիներ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Հանգստյան օրերին բնակիչներից մեկը լուրջ վնասվածք է ստացել հրաբխային արտանետումների հարվածից։ Այս մասին հայտնում են քաղաքի քաղաքացիական պաշտպանության կենտրոնից։ Դա առաջին լուրջ վնասվածքն է հրաբխի ժայթքման սկզբից՝ մայիսի 3-ից ի վեր:

Վերջին երկու շաբաթում լավան ծածկել է ավելի քան 325 հա մակերեսով տարածք: Անվտանգության նկատառումներով տարհանվել են հազարավոր մարդիկ:

*

*