Հավայում տարհանում են բնակիչներին

․․․Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:
hrabukh

ԱՄՆ-ի Հավայիի նահանգի իշխանությունները հայտարարել են մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տարհանման մասին Կիլաուեա հրաբխի ժայթքման պատճառով:

«Պարտադիր կտարհանվի Լեիլանի Էսթեյթս գյուղը: Բնակիչները ժամանակ ունեն մինչեւ հունիսի 1-ի ժամը 12:00-ն (Երեւանի ժամանակով հունիսի 2-ի 02:00-ն)՝ տարածքը լքելու համար»,- ասված Է հաղորդագրության մեջ: Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ներկայացուցիչը հայտարարել է, որ տարածքից չհեռացող բնակիչները կարող են ձերբակալվել: Ավելի վաղ տարհանումը եղել է կամավոր:

Լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 77 տուն:

*

*