The Humanitarian Index. Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ

«Ավրորա» մրցանակի նախաձեռնության պատվերով անցկացված հարցումը փաստում է, որ Սիրիան...
siria-pakhstakan-harcum

Այսօր եւ առաջիկա 5 տարիներին աշխարհում ամենահրատապ հումանիտար մարտահրավերն ահաբեկչությունն է, ապա՝ հարկադիր միգրացիան: Սա՝ ըստ «Մարդասիրության ցուցանիշ» (The Humanitarian Index) համաշխարհային առաջին հարցման արդյունքների:

Հարցումն անցկացվել է «Ավրորա» մրցանակի նախաձեռնության պատվերով՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիբանանում եւ Իրանում: Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 4.600 մարդ: Նրանց մեծ մասը փաստում է, որ Սիրիան դարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամի հոմանիշ:

Ի դեպ, անհամապատասխանություն կա մասնակիցների խոսքի եւ գործելու ցանկության միջեւ: Յուրաքնչյուր 2 հարցվածից միայն մեկը հնարավորության դեպքում կօգներ սիրիացի փախստականներին: Մեծամասնությունը թերահավատ է իրավիճակը փոփոխելու սեփական հնարավորությունների հարցում:

Արեւմտյան երկրներում այն մարդիկ, որոնք հավատում են, որ ապաստան փնտրողները տեղափոխվում են ավելի լավ կյանքի մղումով, թվով գրեթե հավասար են նրանց, որոնք համարում են, որ փախստականներն այդպես են անում հակամարտությունից փրկվելու համար:

Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ միջազգային հանրությունը երես է թեքել սիրիացիներից, այդուամենայնիվ 70 տոկոսը հավատում է, որ աշխարհում փախստականների ճգնաժամը լավագույնս լուծելու են միջազգային կառույցներn, իսկ աշխարհի առաջանորդներից՝ Անգելա Մերկելը, Բարաք Օբաման եւ Վլադիմիր Պուտինը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները