Հարավային Կորեայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել

Հեին մեղադրանքներ են առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, լիազորությունների չարաշահում, պետական գաղտնիքների արտահոսք:
pak-kyn-hea

Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն այն սկանդալի գործով, որի հետեւանքով նա պաշտոնանկ արվեց: Հեին մեղադրանքներ են առաջադրված մի քանի հոդվածներով, այդ թվում՝ կաշառակերություն, լիազորությունների չարաշահում, պետական գաղտնիքների արտահոսք:

Հաղորդվում է, որ կալանքի տակ գտնվող Հարավային Կորեայի նախկին նախագահը թույլ էր տվել իր մտերիմ ընկերուհուն ճնշում գործադրել մի շարք ընկերությունների վրա, որպեսզի վերջինները, իշխանության կողմից տարբեր զիջումների դիմաց, միլիոնավոր դոլարների նվիրատվություն կատարեն նրա՝ շահույթ չհետապնդող հիմանդրամներին:

*

*