Հարավային Կորեայում տեղադրված հակահրթիռային պաշտպանության համակարգն արդեն գործում է

Համակարգն արդեն կարող է որսալ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները:
hakahrtirayin

Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ Հարավային Կորեայում տեղադրված ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգն արդեն գործում է: Իհարկե, այն ամբողջապես պատրաստ կլինի մի քանի ամսից, սակայն համակարգն արդեն կարող է որսալ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռները:

Չինաստանը շարունակում է դեմ արտահայտվել այդ համակարգի ակտիվացմանը՝ մտավախություն ունենալով, որ ամերիկյան կողմը ռադարները կօգտագործի լրտեսության նպատակով: Կորեական թերակղզում լարվածությունն էլ ավելի է աճել՝ Հյուսիսային Կորեայի իրականացրած հրթիռային վերջին անհաջող փորձարկումներից եւ տարածաշրջանում ամերիկյան մի քանի նավերի ներկայությունից հետո:

Պաշտոնական Փհենյանը երկուշաբթի ամերիկյան ռմբակոծիչների իրականացրած զորաշարժը Հարավային Կորեայի հետ զորավարժությունների շրջանակում որակել է որպես անխոհեմ սադրանք՝ նշելով, որ դրա պատճառով Կորեական թերակղզին գտնվում է միջուկային պատերազմի շեմին:

*

*