Հարավային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են

Ցույցեր՝ ընդդեմ Կորեական թերակղզու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու․․․
haravayin-korea

Հարավային Կորեայում բազմահազարանոց ցույցեր են ընդդեմ Կորեական թերակղզու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ԱՄՆ սպառնալիքների, ինչպես նաև խաղաղության կոչերով։

Ցույցերն անցկացվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության շրջանակներում նրա Հարավային Կորեա այցի նախաշեմին։

ԱՄՆ նախագահի Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Վիետնամ և Ֆիլիպիններ այցերի ընթացքում քննարկումների գլխավոր թեման լինելու է Կորեական թերակղզու հիմնախնդրի լուծումը՝ ԿԺԴՀ հրթիռա-միջուկային սպառնալիքներին դիմակայելու շեշտադրումով։

 

*

*