Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը հրաժարական է տվել

Ջեյկոբ Զուման վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները:
Jakob-zuman

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման վայր է դրել պետության ղեկավարի լիազորությունները: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 14-ի երեկոյան, երբ լրանում էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության տված վերջնաժամկետը։ Հարավային Աֆրիկայի օրենսդրության համաձայն՝ նախագահի տեղակալ Կիրիլ Ռամաֆոզան, որը դեկտեմբերին Զումային փոխարինել էր իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնում, կդառնա նախագահի պաշտոնակատար:

Իր ճառում Ջեյկոբ Զուման նաեւ նշել է, թե չի վախենում իմպիչմենտից՝ այդ ընթացակարգերը համարելով օրինական մեխանիզմ, որը թույլ է տալիս քաղաքացիներին իրենց ղեկավարներին զրկել լիազորություններից:

 

*

*