Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհուրդների և ԱԽ-ի քարտուղարների կոմիտեի նիստը

Այսօր տեղի կունենա նաեւ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցի նաեւ Պուտինը։
hapk-nist

Երևանում այսօր տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը կվարի խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ գագաթաժողովին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Առողջական խնդիրների պատճառով գագաթաժողովին չի մասնակցի Ղազախստանի նախագահը, և երկիրը կներկայացնի վարչապետը:

Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում կքննարկվեն միջազգային իրավիճակը և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցեր, կքննարկվեն մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:

Նախատեսվում է մի շարք քաղաքական հայտարարությունների ընդունում:

Առավոտյան Երևանում ՀՀ ԱԳՆ-ում արդեն մեկնարկել է ՀԱՊԿ  Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

*

*