Համբուրգում ընդհարումների ժամանակ առնվազն 130 ոստիկան Է տուժել — Երկիր Մեդիա

Համբուրգում ընդհարումների ժամանակ առնվազն 130 ոստիկան Է տուժել

Տուժած ոստիկաններից 12-ը չի կարողանա շարունակել ծառայությունը:
hamburg-g20-cuyc-meqena

Համբուրգի փողոցներում ցուցարարների հետ երեկվանից շարունակվող ընդհարումների ընթացքում վիրավորված ոստիկանների թիվը հուլիսի 7-ի առավոտյան հասել Է 130-ի, կարգի 37 խախտողներ ձերբակալված են, հաղորդել Է Welt թերթը, տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել Էր 73 վիրավոր ոստիկանների մասին:

Տուժած ոստիկաններից 12-ը չի կարողանա շարունակել ծառայությունը:

Համբուրգում, ըստ տեղի իրավապահների տվյալների, ագրեսիվ տրամադրված մոտ 10 հազար մարդ է հավաքվել, որոնք փորձում են ճեղքել-անցնել Միջազգային առեւտրական կենտրոնի շենք։ Այդտեղ է ընթանում G20-ի գագաթաժողովը։ Այն կավարտվի վաղը՝ հուլիսի 8-ին։

 

*

*