«Բարի գալուստ դժոխք»

Բախումներ՝ Համբուրգում։
hamburg-cucararner-djoxq

Համբուրգում անկարգությունների պատճառով տուժել է 196 ոստիկան, տեղեկացնում է BBC-ն՝ մեջբերելով Համբուրգի ոստիկանության թվիթերյան գրառումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ G20-ի երկրների գագաթաժողովի դեմ  հակագլոբալիստների անցկացրած բողոքի ցույցերի ժամանակ տուժած ոստիկանների թիվը 160 է։

Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 83, կալանավորվել՝ 19 մարդ։ Նախնական տվյալներով՝ բողոքի ակցիաներին մասնակցում է մոտավորապես 1500 մարդ։

Նրանք արդեն 2 օր է՝ մեքենաներ են այրում եւ փակում են փողոցները, ջարդում են ցուցափեղկերը եւ բարիկադներ կառուցում։ Դիմակավորված եւ սեւ կնգուղներով ծածկված ցուցարարները իրավապահների վրա քարեր ու այրվող շշեր են նետել, ինչպես նաեւ կրակել են հրթիռանետերով։ Ի պաստասխան՝ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է հանել նրանց դեմ։

Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել «Բարի գալուստ դժոխք» ակցիայի դիմակավորված մասնակիցներին։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Համբուրգ քաղաքաում G20-ի գագաթաժողովը մեկնարկել է հուլիսի 7-ին։ Ավարտը նախատեսված է այսօր։

*

*