Հալեպում զինյալները հարձակվել են կառավարական բանակի վրա

Հալեպի արեւելյան թաղամասերում գտնվող զինյալները խախտել են սիրիական բանակի հետ ունեցած համաձայնությունը...
halep

 

«Հալեպի արեւելյան թաղամասերում գտնվող զինյալները խախտել են սիրիական բանակի հետ ունեցած համաձայնությունը, վերախմբավորվել ու հարձակում գործել կառավարական բանակի վրա»,- այս մասին հայտնում է Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը՝ նշելով, որ գրոհը հետ է մղվել:

Նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի իշխանություններն ու Հալեպ քաղաքի արեւելքում գտնվող զինված խմբավորումների ղեկավարները համաձայնության էին եկել զինյալների ու նրանց ընտանիքների՝ քաղաքից դուրս բերելու եւ Իդլիբ նահանգ տեղափոխելու հարցում: Սակայն հաղորդվում է, որ երբ ավտոբուսները ժամանել են, նրանք սկսել են կրակել:

Հալեպ քաղաքի արեւելյան թաղամասերը 2012 թվականից իսլամիստ զինյալների վերահսկողության տակ էին: Արեւմուտքում նրանց ներկայացնում են որպես ապստամբների: Ռուսական օդուժի աջակցությամբ սիրիական կառավարական բանակի սկսած ռազմական լայնամասշտաբ գործողություններից հետո, զինյալների վերահսկողության տակ է շատ փոքր շրջան: Մոսկվայի փոխանցմամբ, Սիրիայի բանակն արդեն վերահսկում է Հալեպ քաղաքի 98 տոկոսը:

Ի դեպ, երեկ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել էր, որ չափազանցություն կլինի, եթե Արեւելյան Հալեպի ազատագրումից հետո Սիրիայում հակամարտությունն ավարտին մոտ համարվի:

*

*