Հալեպի ազատագրումից հետո քաղաք է վերադարձել ավելի քան 200 հազար բնակիչ

Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված․․․
halep

Հալեպի ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաքի արևմտյան հատված՝ այն ահաբեկիչներից ազատելու օրվանից սկսած: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է քաղաքապետ Հուսեյն Դիաբը:

Սիրիայի բանակը դաշնակից ուժերի աջակցությամբ Հալեպն ազատագրել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին:

«Քաղաքի արևմտյան հատված է վերադարձել 201 հազար 308 քաղաքացի այն բանից հետո, երբ սիրիական կառավարությունը վերադարձրել է վերահսկողությունը նրա նկատմամբ»,- ասել է Դիաբը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները