Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից

Մարդիկ հումանիտար միջանցքներով դուրս են գալիս «շարունակական հոսքով» քաղաքի...
halep

Հաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի հարավային շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով դուրս են գալիս «շարունակական հոսքով» քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:

Նա ավելացրել է, որ Հալեպի մեծ մասը` 93 տոկոսը վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից:

*

*