Հալեպում 10 ժամանոց հումանիտար դադար է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել զինված խմբավորումների ղեկավարներին՝ դադարեցնել գրոհներն ու լքել Հալեպը:
halep

 

Հալեպում նոյեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ից, 10 ժամանոց հումանիտար դադար է մեկնարկել: Բացված միջանցքներով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչները, հիվանդները, վիրավորները, ինչպես նաեւ գրոհայինները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կոչ է արել զինված խմբավորումների ղեկավարներին՝ դադարեցնել գրոհներն ու լքել Հալեպը:

Սիրիական այդ քաղաքում մարդասիրական հերթական դադարը հաստատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականով, համաձայնեցված է Սիրիայի իշխանությունների հետ: Հալեպում ավելի վաղ էլ ռուս-սիրիական համագործակցության արդյունքում մարդասիրական դադար էր հաստատվել: Զինյալները հրաժարվեցին լքել Հալեպում գրաված իրենց դիրքերը, թույլ չտվեցին դուրս գալ նաեւ խաղաղ բնակիչներին:

*

*