Նախօրեին հրթիռակոծվել է Հալեպի Վիլլաներ թաղամասը. կան զոհեր եւ վիրավորներ

Վիեննայում այսօր օրակարգային է սիրիական հակամարտությունը...
Halep-hrtirakocutyun

Վիեննայում այսօր օրակարգային է սիրիական հակամարտությունը: Սիրիային աջակցելու հարցով միջազգային խմբի արտգործնախարարները քննարկում են Սիրիայում փետրվարի 27-ին հաստատված հրադադարի ամրապնդման ուղիները, Հալեպում մարդասիրիական իրավիճակի կարգավորման հարցը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ առանձին հանդիպումից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը նշել էր, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն անհրաժեշտ են համարում ուժեղ ազդանշան ուղարկել Սիրիայի ընդդիմադիր այն ուժերին, որոնք վերջնագրեր են առաջադրում միջսիրիական բանակցություններում:

Մինչ այդ Սիրիայում «Երկիրն այսօրի» թղթակից Զարմիկ Պողիկյանը հայտնում է, որ նախօրեին հրթիռակոծվել է Հալեպի Վիլլաներ թաղամասը. զոհվել է 3 մարդ, կան վիրավորներ: Արձանագրվել են նաեւ նյութական վնասներ:

*

*