Հալեպում դպրոցի հրթիռակոծման հետևանքով 3 երեխա է մահացել. կան վիրավորներ

10-ից ավելին հոսպիտալացվել են:
halep

tert.am— ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Հալեպում դպրոցի հրթիռակոծման հետևանքով 3 երեխա է մահացել, իսկ 10-ից ավելին հոսպիտալացվել են:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գեներալ-մայորը հավելել է նաև, որ հրթիռակոծման է ենթարկվել Էլ-Մաշարկա շրջանում հումանիտար միջանցքի մոտակայքում գտնվող դպրոցը: Հումանիտար միջանցքը նախատեսված էր Հալեպից խաղաղ բնակիչների դուրս բերման համար: Ռմբակոծման հետևանքով 12 խաղաղ քաղաքացի է զոհվել, ավելի քան 20-ը` վիրավորվել է:

«Ինչու ՅՈւՆԻՍԵՖ-ը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առանձին մշտական անդամները համառորեն չեն ցանկանում ոչինչ նկատել», — ընդգծել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:

*

*