Հալեպում ահաբեկչության հետեւանքով 126 մարդ է զոհվել

Միայն 68-ը երեխաներ են: 200-ից ավելի մարդ վիրավոր է:
halep-ahabekchutyun
Ապրիլի 15-ին Հալեպի Ռաշիդան արվարձանում՝ ավտոբուսների կայանատեղիում, ահաբեկիչ-մահապարտը մոտենալով փախստականներ տեղափոխող ավտոբուսներին պայթեցրել էր ինքն իրեն, որից հետո բռնկված հրդեհն այրել է խաղաղ բնակչությանն ուղեկցող սիրիական կարմիր խաչի 20 մեքենա:
Ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի, որից միայն 68-ը երեխաներ են: 200-ից ավելի մարդ վիրավոր է:
Տուժածների մեծ մասը շիաներով բնակեցված Ֆուա եւ Քեֆրայա գյուղերի բնակիչներն են: Այս գյուղերը մոտ 2 տարի է գրահոյինների կողմից շրջափակման մեջ են: Կատարվածը դատապարտել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գլխավոր տնօրեն Էնթոնի Լեյքը: Նա կոչ է արել վերջ դնել Սիրիայում արյունահեղությանը:

*

*