Հակաթուրքական ցույցեր՝ աշխարհում (լուսանկարներ)

Նրանք մեղադրում են Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քուրդ ժողովրդի կոտորած իրականացնելու մեջ:

Այս օրերին տարբեր երկրներում քրդական համայնքները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով կանգնեցնել թուրքական բանակի գրոհը Սիրիայում: Վաշինգտոնում՝ Սպիտակ տան առջեւ, եւ Լոս Անջելեսում՝ Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ հավաքվածները հորդորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետ վերադարձնել ամերիկյան զորքը Հյուսիսային Սիրիա, մեղադրել են Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քուրդ ժողովրդի կոտորած իրականացնելու մեջ:

Սիրիայում Թուրքիայի ծավալած ռազմական գործողությունների դեմ ցույցեր են իրականացվել նաեւ Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեդիայում, Լիբանանում եւ մի շարք այլ երկրներում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*