Հաիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը կրկնակի աճել է

Բնական տարերքի արագությունը հասնում է ժամում 220 կիլոմետրի: Նշվում է, որ փոթորկին տրվել է հզորության 4-րդ աստիճան՝ 5 հաանականից:

Հաիթիի տարածքում մոլեգնող «Մեթյու» ուժգին փոթորկի զոհերի թիվը կրկնակի աճել է՝ հասնելով 339-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղական ԶԼՄ-ներին հղում անելով:

Բնական տարերքի արագությունը հասնում է ժամում 220 կիլոմետրի: Նշվում է, որ փոթորկին տրվել է հզորության 4-րդ աստիճան՝ 5 հաանականից:

Սպասվում է, որ հոկտեմբերի 7-ին փոթորիկը կհասնի Ֆլորիդա: Նահանգի խոշորագույն քաղաքի՝ Ջեքսոնվիլի  քաղաքապետը կոչ է արել բնակչությանը լքել տները:

Ամերիկյան ավիաընկերություններն էլ մինչ հոկտեմբերի 8-ը չեղյալ են հայտարարել մոտ 1600 չվերթ:

*

*