Հաիթիում հեղեղումները 5 մարդու կյանք են խլել

Ջրի տակ է հայտնվել ավելի քան 10 հազար տուն
haiti-hexex

Մի քանի օր շարունակ չդադարող հորդառատ անձրեւները հեղեղումներ են առաջացրել Հաիթիում: Աղետի զոհ է դարձել 5 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:

Մի քանի գետ հունից դուրս է եկել, ջրհեղեղի պատճառով մի շարք ճանապարհներ փակ են: Ջրի տակ է հայտնվել ավելի քան 10 հազար տուն: Ամենաշատը տուժել է Լե Կե քաղաքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում:

Տեղի իշխանությունները խնդրել են մարդկանց պատրաստ լինել տարհանման, եթե անհրաժեշտություն ծագի: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ երկրում հորդառատ անձրեւները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ:

*

*