Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը

35 հոգու ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
gvatemala

Գվատեմալայում 55 ուսանողների փոխադրող ավտոբուսը  70-մետրանոց անդունդն է ընկել Սան Մարկոս մունիցիպալիտետ մեկնելու ժամանակ: Այդ մասին հայտնում է Prensa Libre-ն:

Վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 8 մարդ. 7-ը մահացել են տեղում, եւս մեկը՝ հիվանդանոցում: 35-ին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Բացառված չէ, որ արգելակների հետ կապված խնդիր է ծագել:

*

*