ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլեւս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը. Գուտերեշ

Առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը:
mak-ax

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունել Է Անվտանգության խորհրդի կառուցվածքային խնդիրները եւ հայտարարել Է «սառը պատերազմի» վերադարձի մասին:

Ընդ որում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է, որ արդի իրադրությունն զգալիորեն տարբերվում Է այն իրադրությունից, որը ԽՍՀՄ-ի ժամանակներում Էր: «Այժմ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը չեն վերահսկում բոլորին, ինչպես որ առաջ Էր: Բազմաթիվ երկրներ շատ ակտիվ են տարածաշրջանում. Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ: Գոյություն չունեն երկու համասեռ վերահսկող դաշինքներ»,- ասել Է նա:

Գուտերեշը նաեւ ընդունել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլեւս չի արտացոլում աշխարհում ուժերի հաշվեկշիռը եւ չի համապատասխանում արդի իրողություններին:

Գուտերեշի կարծիքով՝ առանձին երկրներ չարաշահում են վետոյի իրավունքը:

*

*