Գուտերեշը ցավում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պաշտոնապես դուրս է գալու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից։
antonio-guteres

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ափսոսանք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովաստի»-ն, այդ մասին հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:

«Գլխավոր քարտուղարը խորապես ցավում է ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ, հաշվի առնելով այն դերը, որն ԱՄՆ-ն ունեցել է կազմակերպությունում՝ սկսած նրա հիմնադրման օրվանից»,- ասել է Հակը:

ԱՄՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ից պաշտոնապես դուրս է գալու 2018 թվականի դեկտեմբերի 31-ից, իսկ սկսած 2019-ից նա կլինի այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակում:

*

*