Գրախանութ՝ Եվրոպայի ամենաբարձր կետում

Ընթերցասրահ-կրպակը Հելբրոներ լեռնագագաթի 3466 մետր բարձրության վրա է գտնվում
graxanut,-evropa

Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին գրախանութ է բացվել: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընթերցասրահ-կրպակը Հելբրոներ լեռնագագաթի 3466 մետր բարձրության վրա է գտնվում, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում է ավելի քան 1,5 հազար գիրք:

Զբոսաշրջիկները, դահուկորդներն ու ալպինիստներն այդտեղ են բարձրանում չորս տարի առաջ բացված Sky Way ֆունիկուլյոր-վերելակով:

Ընթերցասրահ-խանութում բազմաթիվ գրքեր կան մշակույթի, լեռների, բնության, հայտնի ալպինիստների եւ հետազոտողների մասին, ինչպես նաեւ լուսանկարչական ալբոմներ, ճանապարհորդությունների մասին գրքեր, բեսթսելերներ եւ աշխատություններ տարածաշրջանի պատմության մասին: Նորաստեղծ համալիրը նպատակ է հետապնդում ավելի մեծ գրավչություն տալ Իտալիայի Կուրմայոր լեռնադահուկային առողջավայրին:

*

*