Ֆրանսիայում ապամոնտաժում են գաղթականների վրանային ճամբարը

Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ խստացնում է քաղաքականությունը ներգաղթի հարցում
francia-chambar

Ֆրանսիայի ոստիկանությունը սկսել է ապամոնտաժել Փարիզի հյուսում գտնվող գաղթականների վրանային ճամբարը: Ամիսներ շարունակ այդտեղ բնակվող ավելի քան հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարան:

Իշխանությունները պետք է ստուգեն նրանց կարգավիճակը:

Հաղորդվում է, որ ոմանք փախստականի կարգավիճակ արդեն ունեն, բայց չեն կարողացել տուն գտնել, ստիպված ապաստանել են փողոցային ճամբարում:

2016 թվականին ֆրանսիական Կալե քաղաքում վրանային ճամբարի ապամոնտաժումից հետո, այնտեղից մեծ թվով գաղթականներ էին հասել Փարիզ, որի տարբեր հատվածներում ոստիկանները պարբերաբար ապամոնտաժում են նրանց վրանային ճամբարները, բայց դրանք վերստին են կառուցվում: Ֆրանսիայի կառավարությունը նախօրեին հայտարարել է, որ խստացնում է քաղաքականությունը ներգաղթի հարցում՝ ցույց տալու ֆրանսիացիներին, որ նրանց մտահոգությունները հաշվի են առնվում:

*

*